Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին, որին բժիշկներն ավելի վաղ երկշաբաթյա հանգիստ են խորհուրդ տվել, երկուշաբթի նկատել են մեքենայի ղեկին:
Այս մասին գրում է ТАСС-ը ՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը, որը հրապարակել է 95-ամյա միապետի լուսանկարը Jaguar-ի թափքում։
Թագուհին միայնակ մեքենա է վարել Լոնդոնի Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցի տարածքում: ԶԼՄ-ներում հայտնված առաջին լուսանկարում Եղիսաբեթ 2-րդն է այն պահից ի վեր, երբ նա գիշերն անցկացրել է հիվանդանոցում հոկտեմբերի 20-ին, նա մգեցված ապակիներով ակնոցներով է։
Վերջին անգամ թագուհին հանրության առջև հայտնվել է հոկտեմբերի 19-ին Լոնդոնում տեղի ունեցած գլոբալ ներդրումային գագաթնաժողովի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ: Դրանից կարճ ժամանակ անց միապետի գրասենյակը տեղեկացրել է, որ թագուհին չեղյալ է հայտարարել Հյուսիսային Իռլանդիա այցը՝ բժիշկների խորհրդով: Հոկտեմբերի 20-ին նա այցելել է հիվանդանոց ՝ նախնական բուժզննում անցնելու համար, իսկ հաջորդ օրը վերադարձել է Վինձորի ամրոց։ ITV հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 21-ի գիշերը Եղիսաբեթ 2-րդը եղել է Էդուարդ VII թագավորի անվան հիվանդանոցում: Սա երկար տարիներ ի վեր թագուհու առաջին հոսպիտալացումն էր։