ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության պահպանման հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Սպիտակ Տան մամուլի քարտուղարի տեղակալի տարածած հաղորդագրությանը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առկա վիճակն ու սպառազինությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության համար ապագա ջանքերը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկատվության համար, որի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել ահաբեկչական գործողությունները Ռուսաստանում:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցը: