Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլա Սայարին հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին սկսված Իրանի, Ռուսաստանի ևՉինաստանի «ծովային անվտանգության գոտի» անվանումով զորավարժությունները երեք երկրների կողմից համատեղ անցակցրած վերջին զորավարժությունը չի դառնա: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը Իրանի ԶՈՒ կայքում։
«Մենք [Իրանը, ՌԴ-ը և ՉԺՀ-ն] կգտնենք զորավարժությունները հետագայում ևս անցկացնելու ճանապարհը», – ասել է նա, ընդգծելով, որ երեք երկրների կոալիցիայի ստեղծման մասին խոսք չի գնում:
Սայարին նաև նախազգուշացրել է մյուս երկրներին ռուս-իրանա-չինական զորավարժություններին միջամտության վտանգի մասին:
«Ցանկացած նավեր և թռչող սարքեր, որոնք կհայտնվեն զորավարժությունների անցկացման շրջանում, խփվելու են», – ասել է նա:
Նշենք, որ հինգշաբթի Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ավագ գնդապետ Ու Ցյանը հայտնել էր, որ եռակողմ ծովային զորավարժությունները տեղի կունենան դեկտեմբերի 27-30-ը Օմանի ծոցում: Բալթիկ նավատորմի նավերը Իրան են ժամանել դեկտեմբերի 27-ին։ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է ծրագրվող խորհրդաժողովին և զորավարժությունների բացման արարողությանը, որոնցով ակտիվ փուլը սկսվել է դեկտեմբերի 28-ին: