Հնդկական հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգի կառավարությունը դեկտեմբերի 26-ին նահանգի 8 շրջաններում անջատել է ինտերնետը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով NDTV հեռուստաալիքին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, շրջաններում ինտերնետին հասանելիությունն անջատվել է մինչև ուրբաթ երեկո` զգուշանալով հնարավոր բողոքի ցույցերից Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հետևանքով: