Թուրքիայի իշխանությունները 17 մարդու են ձերբակալել ԱՄՆ ՌԾՈՒ ծառայողների հետ կապված միջադեպի պատճառով, հաղորդում Է Reuters-ը:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի նահանգապետի գրասենյակը, ձերբակալվածները կապույտը կապել են ԱՄՆ ՌԾՈՒ քաղաքացիական ծառայողի գլխին` ի նշան Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի քաղաքականության դեմ բողոքի։
Նշվում է, որ ակցիան իրականացվել է Թուրքիայի երիտասարդական միության (TGB) կողմից, որն ավելի ուշ հրապարակել է միջադեպի լուսանկարները: Միջադեպի մասնակիցները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել։