Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հաղորդագրություն է ուղարկել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, որում շնորհավորել է նրան Կաթոլիկ աշխարհի Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով IRNA գործակալությանը:
«Հուսով եմ, որ այս սրբագործված օրը միասնական Աստծու հավատի հետևորդները քայլ կանեն խաղաղություն և արդարություն հաստատելու համար»,-ասել է նա:
Ինչպես նշում է աղբյուրը, Թվիթերյան իր էջում Կաթոլիկ տոների առիթով շնորհավորանք է հրապարակել նաև Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Համենեին: «Քրիստոսի ուսմունքը քարոզում է ճշմարտասիրություն և հակադրություն անհավատ ուժերին: Հույս կա, որ քրիստոնյաները և մուսուլմանները կհետևեն Քրիստոսի մեծ քարոզներին իրենց արարքներում»,-գրել է Հոգևոր առաջնորդը:
Նշենք, որ Արևմտյան քրիստոնյա աշխարհը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ Ծնունդը: Իսկ Իրանում քրիստոնյաները կազմում են երկրի բնակչության ընդամենը 1%-ը: