Իրանը պատրաստ է օգնել Սիրիային՝ երկրում ապօրինի գտնվող ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում, եթե սիրիական իշխանությունները դիմեն նման խնդրանքով: Այս մասին հայտնում է «Ռիա Նովստին»՝ վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի՝ RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն սիրիական նավթ է գողանում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի ժողովրդի կամքին հակառակ թալանում է նրան՝ ԱՄՆ-ն «միջազգային գող» է:
Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային նավթ է վաճառում իր կողմից գրավված սիրիական հանքավայրերից:
«Մենք հուսով ենք, որ մոտ ժամանակներս կդադարի ամերիկյան այս ապօրինի վերահսկողությունը, սիրիացիները կպատասխանեն և վերջ կդնեն այդ վերահսկողության»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
«Մենք պատրաստ ենք օգնություն տրամադրել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման համար ՝ ի պատասխան սիրիական իշխանությունների խնդրանքի»,- հայտարարել է Վելայաթին: