Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել են Միութենական պետության միգրացիոն քաղաքականության նորացված ռազմական դոկտրինն ու հայեցակարգը:
Ինչպես հաղորդում է Интерфакс- ը, փաստաթղթերը հաստատվել են Ռուսաստանի 7 Բելառուսի բարձրագույն պետական խորհրդի նիստում և ընդգրկված են 2021-2023 թվականներին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրագործման հիմնական ուղղություններում:
Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը նշել է, որ փաստաթղթերի ընդունումը «պայմանավորված է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության փոփոխությամբ, Ռուսաստանի և Բելառուսի համար նոր սպառնալիքների և մարտահրավերների առաջացմամբ, մեր երկրների վրա աննախադեպ ճնշմամբ»:
«Նոր ռազմական դոկտրինը թույլ կտա բարձրացնել պաշտպանական քաղաքականության համաձայնեցվածության մակարդակը, ժամանակին ադապտացնել պաշտպանության նախարարությունների խնդիրները՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները ռազմաքաղաքական իրադրությունում»,-մեջբերում է գործակալությունը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև պաշտպանական ոլորտում փոխգործակցության բարձր մակարդակ է ձեռք բերվել, ինչը վկայում է այն մասին, որ միութենական պետության սահմանները հուսալիորեն պաշտպանված են: