Զինյալները գրոհել են աֆղանական բանակի և երկրի Ազգային անվտանգության վարչության համատեղ ռազմաբազան Բալխ նահանգում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Pajhwok գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ յոթ զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Տուժել են նաև անվտանգության վարչության երեք աշխատակիցներ։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։