Իրանի հարստացված ուրանի պաշարները հասել են 800 կիլոգրամի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հայտարարությանը:
Ինչպես նշում է Սալեհին, ամսական արտադրվում է 200 կգ ուրան, և հաջորդող 10 ամիսների ընթացքում այն կարող է հասնել 2 տոննայի:
Հիշեցնենք, որ համաձայն Գործողությունների համատեղ համապարփակ պլանի` Իրանի համար թույլատրելի սահմանային շեմ է համարվում 300 կգ ուրանը: