Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը թույլատրեց օգտագործել մոլնուպիրավիր հակավիրուսային դեղամիջոցը մեղմ և միջին ծանրության կորոնավիրուսի բուժման համար։ Սա առաջին օրալ հակավիրուսային դեղամիջոցն է, որը հաստատվել է COVID-19-ի բուժման համար։ «Merck and Ridgeback Biotherapeutics»-ի դեղամիջոցը պարկուճի տեսքով է և կոչվում է «Lagevrio»:
«Merck»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեղամիջոցը կիսով չափ կրճատում է հիվանդանոցում հայտնվելու կամ կորոնավիրուսից մահանալու վտանգը։
«Ըստ միջանկյալ վերլուծության՝ մոլնուպիրավիրը մոտ 50%-ով նվազեցրել է հոսպիտալացման կամ մահվան ռիսկը»,- ասվում է ընկերությունում: «29-րդ օրվա ընթացքում մոլնուպիրավիր ստացած հիվանդների շրջանում մահեր չեն գրանցվել, մինչդեռ պլացեբո ստացած հիվանդների շրջանում մահացության 8 դեպք է գրանցվել»,- ասել է Մերքը:
Հայտնի է, որ սրանք աշխարհում առաջին հաբերն են, որոնք, ի տարբերություն պատվաստանյութերի, ոչ միայն նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու վտանգը, այլև պայքարում են հիվանդության դեմ։