ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հրավիրել է գալիք տարվա սկզբին այցելել Սպիտակ տուն։ Այս մասին հայտնում է հայտնում է The Sunday Times-ը:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Ջոնսոնը պաշտոնական այցով ԱՄՆ կարող է այցելել իր ընկերուհու՝ Քերրի Սիմոնդսի ուղեկցությամբ ՝ Եվրամիությունից հունվարի 31-ին Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո՝ երկու երկրների առևտրային հարաբերությունները քննարկելու։
Դաունինգ սթրիթի աղբյուրները հայտնում են, որ կողմերը դեռ չեն քննարկել այցի ճշգրիտ ժամկետները։ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ քննարկվել են հունվարի կեսերին այցելելու տարբերակը։
«Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ ցանկանում են՝ այցը տեղի ունենա 2020 թվականի սկզբին»,- հայտնում է աղբյուրը։
Թերթը հավելում է, որ Մեծ Բրիտանիայում չեն ցանկանում՝ Ջոնսոնը սկանդալի մեջ ներքաշվի Թրամփի իմփիչմենթի շուրջ, և պետք չէ ակնկանել Միացյալ Թագավորության վարչապետի այցին ԱՄՆ փետրվարից ավելի վաղ: