Չինական իշխանությունները մտադիր են ամրապնդելու ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և իրականացնելու երկու երկրների ղեկավարների
միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Չինաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի հայտարարությանը:
Դիվանագետի խոսքով` վստահության և համագործակցության մակարդակը Ռուսաստանի և Չինաստանի միջև բավական բարձր մակարդակի վրա է գտնվում:
Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիրի Պուտինը մամուլի ասուլիս էր տվել, որի ժամանակ Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխհարաբերությունների մասին չինացի լրագրողի հարցին ի պատասխան ռուսական լիդերը նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության աննախադեպ մակարդակ, որը բարենպաստ հող է նախապատրաստում տնտեսական զարգացման համար:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը` Չինաստանի Արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ այն վկայում է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների` երկարաժամկետ և կայուն լինելու մասին:
Ինչպես նշել է Գեն Շուանը, երկու երկրների միջև հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրի դեմ և չեն կարող ենթարկվել արտաքին ազդեցության: