Գիշերն Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քասիմիի նստավայրի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ:
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ լրատվամիջոցների տվյալներով՝ անօթաչու թռչող սարքով գնդակոծվել է կառավարական նստավայրը, ինչպես նաև հրթիռ է արձակվել:
Իրաքցի զինվորականները հայտարարել են, որ Ալ Քասիմին չի տուժել, սակայն ԶԼՄ-ները պնդում էին, որ վարչապետին թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Associated Press-ը, վկայակոչելով երկու իրաքցի պաշտոնյաների, գրում է, որ վարչապետի թիկնազորից 7 մարդ Է տուժել: Alhadath, հեռուստաալիքի տվյալներով` տուժել են անվտանգության ծառայության տասը աշխատակիցներ: Տուժածների մասին պաշտոնական տվյալներ չկան։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Վաշինգտոնը դատապարտել Է Իրաքի վարչապետ Մուստաֆայի նստավայրի հրթիռակոծումը և օգնություն է առաջարկել հարձակման հետաքննության հարցում:
Անօդաչու սարքը հաջողվել է որսալ: Նշվում է որ ԱՄՆ դեսպանատան և այլ դիվանագիտական առաքելությունների տարածքում ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել: