Ռուսաստանն ավիացիոն, ցամաքային և ծովային կիրառման անօդաչու սարքերի մի ամբողջ համակարգ ունի: Այս մասին հայտարարել Է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Իրավիճակն արմատապես փոխվել է վերջին 10 տարիների ընթացքում, քանի որ հիմա մենք ունենք ամբողջական հավաքածու: Խոսքը անօդաչու թռչող սարքերի, նաև սուզանավերի մասին է: Այս ուղղություններով շատ ինտենսիվ աշխատանք է կատարվում. դա զինված ուժերի զարգացման ապագան է»,- ասել է Բորիսովը:
Նոյեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ռուսական բանակն ունի ավելի քան 2 հազար անօդաչու թռչող սարք: Նրա խոսքով՝ Ռուսաստանը սովորել է արդյունավետ հետ մղել անօդաչուների գրոհները: