Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-III): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցվում են նաև գլոբալ անվտանգության հարցերի շուրջ։
«Մենք տվել ենք մեր առաջարկությունները։ Ես արդեն ասել եմ, ցանկանում եմ մեկ անգամ ևս ասել. մենք ընդհուպ մինչև տարեվերջ պատրաստ ենք պարզապես վերցնել և երկարաձգել գործող ՌՀՍ-III համաձայնագիրը»,- նշել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ իրենց բոլոր առաջարկություններին ոչ մի պատասխան չկա։
«Եթե չլինի նաև ՌՀՍ-III-ը, ապա աշխարհում ընդհանրապես չի լինի ոչ մի բան, որ զսպում է սպառազինությունների մրցավազքը»,- ընդգծել է Պուտինը։