Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության և Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում: Այս մասին հայտնում է « Ամերիկայի Ձայնը»:
Ըստ վիճակագրության՝ 60 տոկոսից ավելին մերժում են ստացել Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչները:
Հայաստանն այս ցանկում Ուկրաինայի, Կուբայի, Իրաքի, Քենյայի, Մոլդովայի, ու Պակիստանի հետ ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնց դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում:Իսկ Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներ մուտքի համար տուրիստական վիզա չի պահանջվում 39 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Եվրամիության մի շարք անդամների, Ավստրալիայի, Սինգապուրի, Նոր Զելանդիայի ու մի շարք այլ երկրների: