Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են արտահայտվել Եվրահանձնաժողվի առաջարկին Հորդանանին 500 մլն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով դեկտեմբերի 17- ին Եվրախորհրդարանի նիստի կողմից հաստատված բանաձևին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, բանաձևին կողմ է քվեարկել 654 պատգամավոր, դեմ` 28, իսկ ձեռնպահ` 11:
Ավելի վաղ` 2019թ. հուլիսին, Հորդանանի իշխանությունները խնդրանքով դիմել էին Բրյուսելին` Եվրամիության հիմնադրամից 500մլն եվրո տրամադրելու վերաբերյալ` երկրի մակրոտնտեսական կայունությունը պահպանելու և բարեփոխումների անցկացման համար:
Համաձայն ԵՄ փաստաթղթի` Եվրամիությունն իր վրա պարտավորություն է վերցրել ֆինանսապես աջակցելու տարածաշրջանի այն երկրներին, որոնք տուժել են սիրիական հակամարտությունից: