Հռոմի Պապն ընդունել է Վատիկանում Ֆրանսիայի դեսպան Լուիջի Վենտուրայի հրաժարականը, ով մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Վատիկանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Ինչպես նշվում է փարիզյան եկեղեցու հրապարակած կոմյունիկեում, հրաժարականը կապված է դեսպանի 75-ամյակը լրանալու հետ:
Ավելի վաղ` 2019թ. հուլիսի 8-ին, Վատիկանը զրկել էր Վենտուրային դիվանագիտական անձեռնմխելիությունից: Դեսպանը Սուրբ Աթոռում Փարիզի պաշտոնական ներկայացուցիչն էր սկսած 2009թ-ից:
2019թ. փետրվարի կեսերից փարիզյան դատախազությունը հետաքննություն է սկսել Վենտուրայի կողմից ոտնձգություններ կատարելու կասկածանքով: