Նյու Յորքի ամենամյա մարաթոնի հաղթողն այս անգամ դարձել է ոչ թե վազորդը, այլ «Կնճիռ» մականունով բադը, որը մասնակցել է դրան:
Չնայած «Կնճիռը» հաղթահարել է ոչ ամբողջ տարածությունը, սակայն գրավել է հանդիսատեսի, վազորդների և սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը: Բադիկի TikTok-յան օգտահաշվում արված հրապարակումն այն մասին, թե ինչպես է կիրակի օրը վերջինս մասնակցել մարաթոնին, արդեն հավաքել է 5,3 մլն դիտում և 1,2 մլն հավանում:
«Կնճիռը» հենց այնպես չի մասնակցել մարաթոնին, այլ երկար ու մանրակրկիտ մարզվել է։ Նրա տերը վաղուց սոցցանցում տեսանյութեր է հրապարակում, որտեղ բադը «մարզվում է»է տարբեր վայրերում, օրինակ՝ տանը կամ ճանապարհին։