Թուրքական արժույթի փոխարժեքն ընկել է մեկ դոլարի դիմաց մինչև 9,87 լիրա՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազումը (9,72), որը գրանցվել էր հոկտեմբերի 25-ին:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։ Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի ազգային արժույթի թուլացումը շարունակվում է անցյալ տարվա աշնանից: