ՉԺՀ-ի իշխանությունները 2030 թվականից ձեռնամուխ կլինեն « Միին» ծրագրի իրականացմանը՝ Արեգակնային համակարգից դուրս տիեզերական տարածության ուսումնասիրման և կյանքի համար պիտանի մոլորակների որոնման նպատակով: Այս մասին հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիայի (CASC) գլխավոր տնօրեն Յուան Ծիենը։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Այս նախագիծը կդառնա Չինաստանի հերթական բեկումը հիմնարար հետազոտությունների ոլորտում», – նշել է Յուան Ծիենը:
Ըստ CASC-ի ղեկավարի ՝ ոչ երկրային կյանք որոնելու համար Չինաստանի կառավարությունը պատրաստվում է իրականացնել ժամանակակից աստղադիտակներով, ինֆրակարմիր դետեկտորներով և այլ սենսորներով թռչող սարքերի մի ամբողջ շարք ՝ մեր գալակտիկային հարող տարածքներին հետևելու համար: Նորագույն սարքավորումների շնորհիվ գիտնականները նախևառաջ կփնտրեն ջուր և կիրականացնեն ջերմաստիճանային ռեժիմների սառեցում, որոնք կերաշխավորեն մարդու, կենդանիների, բույսերի, միջատների և միկրոօրգանիզմների գոյատևումը:
Յուան Ծիենը հիշեցրել է, որ 2020 թվականից Չինաստանը ձեռնամուխ է լինում Մարսի ուսումնասիրման առաքելության իրականացմանը և առաջիկա տասնամյակում պլանավորում է դառնալ ամենաառաջավոր տիեզերական տերությունը: Միաժամանակ իրականացվելու է ՉԺՀ-ի մերձերկրային ուղեծրային կայանի ակտիվ շինարարությունը ։
«Մենք նոր դարաշրջան կբացենք տիեզերքի հետազոտությունների բնագավառում», – ընդգծել է CASC-ի ղեկավարը:
CASC-ի պլանների համաձայն ՝ մինչև 2045 թվականը Լուսնի վրա կավարտվի չինական լուսնային բազայի շինարարությունը: Այդ նույն ժամանակ ՉԺՀ – ն պատրաստվում է տիեզերագնացներ ուղարկել Մարս։
Նշենք, որ Չինաստանը, ինչպես և 2018 թվականին, շարունակում է առաջատար լինել հրթիռ-կրիչների արձակումների թվով: Հունվարից երկիրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 29 տիեզերանավ ՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից (25) և Ռուսաստանից (22): Համաձայն հաշվարկների՝ մերձերկրային տարածքում արդեն գտնվում են շուրջ 200 արբանյակներ, որոնք նախագծված ու կառուցված են ՉԺՀ-ում: