Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը դեկտեմբերի 14-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այնուհետև երկրի նախկին նախագահի ազատազրկման ժամկետը նրա տարիքի պատճառով կրճատվել է 10-ից մինչև երկու տարի: Սուդանի տապալված նախագահը 75 տարեկան է։
Նշվում է՝ ոչ նախկին նախագահի ամբողջ ֆինանսական միջոցները ենթակա են առգրավման։
Նշենք, որ 30 տարի Սուդանը ղեկավարելուց հետո ալ Բաշիրը ապրիլի 11-ի հեղաշրջման ընթացքում զինվորականների կողմից հեռացվել է իշխանությունից ՝ երկրում տնտեսական ծանր իրավիճակի ֆոնին բողոքի բազմամսյա ակցիաներից հետո: Այդ ժամանակ բանակն իր վրա է վերցրել երկրի կառավարումը։