ԱՄՆ-ը, ԱՄԷ-ն և Բահրեյնն Իսրայելի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Կարմիր ծովում։ Այս մասին հաղորդում Է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերին:
Նախօրեին հնգօրյա վարժանքներ են սկսվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ստորաբաժնում։
ԱՄԷ-ի և Բահրեյնի համար սա Իսրայելի պաշտպանության բանակի հետ առաջին փոխգործակցությունն է։ Այն իրականացվում է ԱՄՆ-ի միջնորդությամբ։
«Հաճելի է տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ի ուժերը զորավարժություններ անցկացնում տարածաշրջանի գործընկերների հետ՝ ծովում անվտանգության ապահովման մեր ընդհանուր հնարավորությունների ամրապնդման նպատակով»,- ասել է ԱՄՆ-ի փոխծովակալ Բրեդ Քուպերը։