Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը կարող է շուտով ընդունվել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կազմում (Թյուրքական խորհուրդ):
Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում ընթացող «Թյուրքական խորհուրդի» անդամ երկրների 8-րդ գագաթնաժողովի բացմանը, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք առաջիկա շրջանում անկեղծորեն ցանկանում ենք տեսնել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը մեր մեջ, այն ժամանակ մեր կազմակերպությունը ավելի կհարստանա», – ասել է նա։
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Թյուրքական խորհուրդը իր ներդրումը կունենա «շրջափակումը վերացնելու» գործում:
Կիպրոսը բաժանված է հունական եւ թուրքական համայնքների միջեւ 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժումից ի վեր: 1983 թվականին ստեղծվել է ինքնահռչակ հանրապետություն, որը ճանաչում է միայն Անկարան։