Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերությունների փոփոխությունն էապես կախված է Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորումից: Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Առանց հակամարտության լուծման Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներում չի լինի փոփոխություն»,-հայտարարել է նա:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշում է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդական գագաթնաժողովը» այդ հակամարտության քաղաքական կարգավորման առաջին քայլն է:
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ սահմանափակումների հարցը հրատապ է, քանի որ դեկտեմբերի 12-13-ին` ԵՄ անդամ-պետությունների կողմից պետք է ընդունվի տնտեսական պատժամիջոցների հերթական երկարաձգման մասին որոշում: Նշենք, որ ներկա պահին գործող պատժամիջոցների ժամկետը լրանում է 2020թ. հունվարի 31-ին: