Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը և այդ երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը՝ լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հետ ճգնաժամը կարգավորելու փորձերին աջակցելու համար: Ըստ Интерфакс-ի՝ նա այդ մասին գրել է Twitter-ում։
Նոյեմբերի 12-ին թուրքական ավիակարգավորիչը «սահմանի անօրինական հատման խնդրի պատճառով» արգելել է ինքնաթիռ նստեցնել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին, որոնք ցանկանում են Թուրքիայից մեկնել Բելառուս: Turkish Airlines եւ «Բելավիա» ավիաընկերություններն արդեն խոստացել են այդ երկրների քաղաքացիներին Թուրքիայից Բելառուս չտեղափոխել։