«Russia Today» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի նախագահական հաջորդ ընտրությունների վերաբերյալ կանխատեսմամբ է հանդես եկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իմ կանխատեսումն այն է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը, ելնելով իր ելույթներից, Վլադիմիրի Պուտինը չի լինելու։ Նախագահի պաշտոնում Վլադիմիր Վլադիմիրովիչը կառաջադրի այն մարդուն կամ մարդկանց, ում վստահում է, և խորհուրդ կտա նրան ընտրել որպես իր իրավահաջորդ: Ինչպես նա սիրում է կրկնել, ժողովուրդը կընտրի», – ասել է Սիմոնյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Կրեմլում չեն մտածում պետության ղեկավարի իրավահաջորդի մասին, լարված աշխատանք է ընթանում, իսկ ընտրությունները դեռ հեռու են։
Պուտինն ինքը ավելի վաղ հայտարարել էր, որ իր հետնորդի մասին մտածել է արդեն նախագահի պաշտոնում աշխատելու առաջին ժամկետից, բայց այդ հարցում վճռորոշ խոսքը պատկանում է ընտրողներին:
Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024 թվականին։ Պուտինը, ՌԴ Սահմանադրության համաձայն, չի կարող մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։