Իրանի հարավում տեղի են ունեցել 6,4 և 6,3 մագնիտուդով երկու հաջորդական երկրաշարժեր, ուժեղ ցնցումներ են զգացվել Բանդար Աբասի կենտրոնում, Քիշ և Քեշմ կղզիներում: Այս մասին հայտնում է Pars Today-ը։
«Երկրաշարժը տևեց համեմատաբար երկար և խուճապ առաջացրեց մարդկանց շրջանում և ավերեց մի շարք հին տներ»,- նշում է գործակալությունը։