Եգիպտոսի Ասուան նահանգում տեղատարափ անձրևների և կարկուտի պատճառով ծառեր են ընկել, էլեկտրականության հետ կապված խափանումներ են առաջացել։ Ավերվել են նաև կարիճների բները, ինչի պատճառով նրանք տարածվել են փողոցներում: Այս մասին հայտնում է tjournal.ru-ն։
Կենդանիները կծել են ավելի քան 500 մարդու, որոնցից երեքը մահացել են։ Եգիպտոսում է բնակվում Androctonus crassicauda կարիճը, որը համարվում է ամենամահաբեր կարիճներից մեկը։ Նրանց թույնը մեկ ժամում կարող է սպանել մարդուն։