Իսրայելի վարչապետը և ԱԳ նախարարը զբաղվում են իսրայելական ամուսնական զույգի գործով, որն այս շաբաթ ձերբակալվել է Թուրքիայում՝ Ստամբուլում Թուրքիայի նախագահի նստավայրերից մեկը լուսանկարելու համար:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին կիրակի օրը հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում հայտնել է կառավարության ղեկավար Նաֆթալի Բենեթը:
«Ես կցանկանայի անդրադառնալ Թուրքիայում Օկնինի ամուսինների ձերբակալությանը։ Արտաքին գործերի նախարարը, ես և այլ պաշտոնատար անձինք դրանով զբաղվում էինք հանգստյան օրերին։ Խոսքը երկու անմեղ քաղաքացիների մասին է, որոնք սխալմամբ հայտնվել են բարդ իրավիճակում»,- Բենեթի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Իսրայելի վարչապետը հայտնել է, որ երեկ խոսել է ձերբակալված իսրայելցիների հարազատների հետ, և Իսրայելի իշխանություններն ամեն ինչ անում են խնդիրը լուծելու համար: