Աթենքում Լիբիայի դեսպանին պերսոնա նոն գրատա են հայտարարել Թուրքիայի հետ կնքած ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ հուշագրի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ethnos թերթին:
Ավելի վաղ Հունաստանի Արտգործնախարարությունը հստակ ժամկետում Լիբիայի դեսպանից պահանջել էր ներկայացնել տվյալ հուշագրի տեքստը, որը, սակայն, չէր ներկայացրել: Դեկտեմբերի 6-ին Լիբիայի դեսպանին հայտարարվել է պերսոնա նոն գրատա և նշանակվել հստակ ժամկետ, որում նա պետք է լքի երկիրը:
Հիշեցնենք, որ Հունաստանը բավական սուր է արձագանքել Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ ստորագրված հուշագրին: