Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել է երկկողմ և միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցեր։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը։ Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, այսուհետ ևս քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: