Մերկելը կոչ է արել հեռու մնալ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետևանքով առաջ եկած շահարկումներից, քանի դեռ Գլխավոր Դատախազությունը չի ավարտել կատարվածի հետաքննությունը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելի դեկտեմբերի 5-ի հայտարարությանը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Չեմ կարծում, որ իմաստ ունի շահարկող հարցերին այժմ պատասխանելը. անհրաժեշտ է սպասել Գլխավոր Դատախազության աշխատանքի արդյունքներին»,-ասել է Մերկելը:
ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով` Դեսպանության աշխատակիցների արտաքսումը բացասաբար չի անդրադառնա Փարիզում «նորմանդական ձևաչափով» հանդիպման վրա:
Ավելի վաղ գերմանական իշխանությունները պերսոնա նոն գրատա էին հայտարարել Ռուսաստանի դեսպանության երկու աշխատակիցների` ռուսական իշխանություններին մեղադրելով օգոստոսի 23-ին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի հետաքննության հարցում բավարար չափով չաջակցելու համար: