Փարիզում ոստիկանության աշխատակիցները կարգուկանոնի հաստատման ժամանակ ձերբակալել են 87 ցուցարարի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ֆրանսիական ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը:
Ընդամենը մեկ ժամվա ընթացքում ձերբակալվածերի թիվը հասել է 60-ի: Մի քանի ժամ շարունակված անկարգություններից հետո Հանրապետության հրապարակում իրադրությունը կայունանում է: Ցուցարարները շարժվում են ընտրված վերջնակետի ուղղությամբ` այն է Ազգի հրապարակ:
Ֆրանսիայում զանգվածային անժամկետ գործադուլն սկսվել է դեկտեմբերի 5-ին` կապված Կառավարության պլանների հետ` վերացնելու 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմներ, որոնց շնորհիվ առանձին ոլորտների աշխատողները կարող են ավելի վաղ անցնել թոշակի և ստանալ ավելի շատ: Այն նաև նախատեսում է կենսաթոշակային վճարների ժամկետի երկարացում բոլոր կատեգորիայի քաղաքացիների համար:
Կառավարությունը նման քայլերի է գնացել, որ տեսանելի ապագայում խուսափի կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդ պակասուրդից: