Մավրիտանիայի ափերին նավակի խորտակման հետևանքով առնվազն 57 ապօրինի միգրանտ է զոհվել։ Այս մասին հայտնում է Ռեգնում գործակալությունը՝ հղում անելով՝ AMI գործակալությանը։
Մի խումբ միգրանտներ նավակով ուղևորվում էին Իսպանիայի ափերը, սակայն նավը խորտակվել է Մավրիտանիայի Նաուդիբու քաղաքից 25 կմ հեռավորության վրա:
Փրկարարները հայտնաբերել են 57 միգրանտների մարմիններ, 74 մարդու հաջողվել է փրկել։ Համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների՝ նավակում 150 մարդ է եղել, որոնցից 83-ը ողջ են մնացել: