Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով և կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի պայմանները, որոնք ստորագրվել են Մոսկվայում 2020թ.նոյեմբերին: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ից։
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանի մի քանի հատվածներում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման և ծանր սպառազինության ենթադրյալ կիրառման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից», – ասված է հայտարարության մեջ: «Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։: