Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակի մասին հաղորդագրություններով, կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մասով: Այս մասին ТАСС-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ մարտական գործողությունների մասին ահազանգեր ենք տեսել։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցություններն ըստ էության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար, որոնք այսպես թե այնպես կապված են ղարաբաղյան հակամարտության հետ», – ասել է նա: