ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի մեծ խմբավորումներ տեղակայելու իր սահմաններից դուրս` ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև տեղական ճգնաժամերը հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ապահովի իր ներկայությունը Արկտիկայում և ներդրում կատարի Արկտիկայի ռազմական տեխնիկայում, սակայն չպետք է թույլ տա լարվածության աճ Ռուսաստանի հետ այդ տարածաշրջանում:
Դաշինքի Գլխավոր քարտուղարը տարածաշրջանի դերը կարևորել է, քանի որ նախ այնտեղ ավելանում է ռուսական և չինական ներկայությունը, իսկ մյուս կողմից սառույցի հալչելու հետևանքով բացվում են Արևելքի և Արևմուտքի միջև նոր ծովային ճանապարհներ և նոր տնտեսական հնարավորություններ: