Թուրքիայի ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը, հաղորդում է РИА новости-ն:
Էրդողանի եւ Բահչելիի լուսանկարը քարտեզի վրա հայտնվել է Twitter-ում։ Ինչպես գրում է գործակալությունը, «թյուրքական աշխարհում», ըստ Բահչելիի, մտնում են Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաեւ Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը:
Նշվում է, որ Էրդողանի և Բահչելիի հանդիպման արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել։
Գործակալությունը նշում է, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքալեզու Պետությունների Համագործակցության խորհրդի (թյուրքական խորհուրդ) գագաթաժողովը, որը որոշում է կայացրել փոխել իր անունը թյուրքական պետությունների կազմակերպման համար: