Թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով Անկարայի կողմից մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ, կարող էր թունավորված կամ արդեն մահացած լինել, հաղորդում Է ТАСС-ը՝ վկայակոչելով Oda TV լրատվական պորտալը:
Պորտալը պնդում է, որ Գյուլենը թունավորվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իր տանը: Վերջինիս վիլլայի աշխատակիցներին հրաման է տրված չշփվել մամուլի հետ։ Oda TV-ն ընդգծում է, որ այդ տվյալներն իրեն հաստատել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Նշվում է, որ ավելի վաղ Գյուլենի կազմակերպությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նրա ղեկավարը նստած է աթոռին և աղոթում է: Սակայն OdaTV-ն այդ հոլովակը մոնտաժ է համարում՝ նախկինում արդեն հրապարակված երեք տեսանյութերից կազմված կադրերով, որոնցում քարոզիչը նույն հագուստն է կրում։
Գործակալության տեղեկություններով՝ Գյուլենի վիճակի վերաբերյալ որևէ պաշտոնական կամ ավելի կոնկրետ տեղեկատվություն թուրքական այլ լրատվամիջոցներում դեռևս չկա։