Թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է իջնել դոլարի նկատմամբ՝ հասնելով պատմական մինիմումը, հաղորդում է ПРАЙМ-ը։
ПРАЙМ տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 18-ին լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 11,29 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը նոր հակառեկորդ է դարձել:
Գործակալությունը նշում է, որ լիրան հոկտեմբերի կեսերին սկսել է կտրուկ էժանանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նրա ղեկավարի երկու տեղակալների պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին: