Ավստրիայի Ազգային խորհուրդը հինգշաբթի կայացած նիստում հաստատել է Ավստրիայի նախկին կանցլեր և Ավստրիայի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը ՝ կաշառակերությանն աջակցելու կասկածանքով: Որոշումն ընդունվել է միաձայն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նոյեմբերի 16-ին խորհրդարանի հատուկ կոմիտեն «կանաչ լույս» է տվել Կուրցին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Խորհրդարանի պատգամավորները պետք է տեխնիկապես հաստատեին այդ որոշումը։