Ուկրաինայում Covid-19-ի դեմ պատվաստման անանուն կետ են բացել կեղծ սերտիֆիկատների տերերի համար։
Կաբինետը կաշխատի շուրջօրյա։
Ուժգորոդում անանուն կետում պատվաստում կարող են կատարել նաև նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում հրապարակայնորեն պատվաստվել:
Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի կառավարությունը խստացրել էր կեղծ հավաստագրերի գնման և վաճառքի պատասխանատվությունը։ Այժմ քաղաքացիներին սպառնում է 34 հազար գրիվեն տուգանք եւ երկու տարվա ազատության սահմանափակում, իսկ բուժաշխատողներին ՝ մինչեւ 68 հազար տուգանք կամ մինչեւ երկու տարվա ազատազրկում: