Իրաքի հարավի Զիկար նահանգում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 20-ի,ևս 160 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ նախօրեին Իրաքի անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, ինչի հետևանքով վիրավորների մի մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ըստ աղբյուրի՝ Իրաքում մարդու իրավունքների հանձնակատարը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և նախազգուշացրել է՝ հակառակ դեպքում կարող է նոր սպանդ տեղի ունենալ:
Նշենք, որ Զիկար նահանգի վարչական կենտրոն Նասիրիա քաղաքում նոյեմբերի 28-ից հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ մարտական փամփուշտների կիրառման հետևանքով արդեն զոհվել է 47 մարդ:
Հիշեցնենք, որ Իրաքում զանգվածային անկարգություններ են սկսվել հոկտեմբերի 1-ին, որի արդյունքում զոհվել է ավելի քան 300 ցուցարար, վիրավորվել՝ 15․000 մարդ։