ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը առանց նախապես հայտարարելու այց է կատարել Աֆղանստան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ Նախագահը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի հետ, այնուհետ այց կատարել երկրում տեղակայված ամերիկյան զորքեր:
Դեռևս նախորդ շաբաթ ամերիկյան առաջնորդը հեռախոսազրույց էր ունեցել աֆղանական գործընկերոջ հետ և նրան դեպի Վաշինգտոն պաշտոնական այցի հրավիրել: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև «Թալիբան» շարժման հարցում խաղաղության հասնելու պլանը: