Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին խնդրել է լրացուցիչ օգնություն ցուցաբերել երկրի օդային տարածքի և ափամերձ շրջանների պաշտպանության համար, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի մեկ շաբաթով աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ և Կանադա: Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ Օսթինը Ռեզնիկովի հետ հանդիպում է անցկացրել, որի ընթացքում հաստատել է արտաքին սպառնալիքների դեմ Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու ԱՄՆ-ի տրամադրվածությունը: