Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահացել է, չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին ТАСС-ին հայտնել է Փենսիլվանիայում Գյուլենի ստեղծած Golden Generation կազմակերպության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը: «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, դա սուտ է», – ասել է աղբյուրը:
Գործակալությունը նշում է, որ պաշտոնապես կազմակերպությունում չեն պատասխանել թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության վերաբերյալ պարբերականի հարցին:
Ավելի վաղ թուրքական OdaTV լրատվական պորտալը հայտնել էր, որ Գյուլենը, որը մեղադրվում է Անկարայի կողմից պետական հեղաշրջման փորձի մեջ, թունավորվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի իր տանը: