ԿԻրանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում կալանել են արտասահմանյան նավ, որը փորձում էր մաքսանենգ ճանապարհով դիզելային վառելիք փոխադրել, Интерфакс-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
«Ստուգումից հետո հայտնաբերվել է ավելի քան 150 հազար լիտր մաքսանենգ դիզել»,- մեջբերում է հեռուստաալիքը իրանցի զինվորականների ներկայացուցչի խոսքը:
Նա նշել է, որ ձերբակալվել է նաև անձնակազմի 11 անդամ, նրանց կհարցաքննեն։ Սակայն նա չի ասել, թե որ երկրին է պատկանել կալանված նավը, և երբ է այդ միջադեպը տեղի է ունեցել։
Al Arabiya-ն հիշեցնում է, որ նման միջադեպերն արդեն քանիցս տեղի են ունեցել Պարսից ծոցում: