ԱՄՆ-ն Իրաքում իր մարտական առաքելությունն կավարտի մինչև 2021 թվականի վերջը և երկիրը կլքի՝ համաձայն պայմանավորվածությունների: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ Բահրեյնում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադի հանդիպման արդյունքների վերաբերյալ գրավոր հայտարարության մեջ, հայտնում է lenta.ru-ն։
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկացի գեներալը հաստատել է, որ ԱՄՆ-ն արաբական այդ երկրում մնում է կառավարության հրավերով՝ Իրաքի անվտանգության ուժերին աջակցելու և ԻՊ-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակելու է կատարել 2021 թվականի հուլիսին իր ստանձնած պարտավորությունները։ Ընդ որում, Օսթինը խոստացել է, որ մարտական առաջադրանքներ կատարող ամերիկյան ուժերը մինչև տարեվերջ Իրաքում չեն մնա:
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական առաքելության հետագա փուլը լինելու է Իրաքի զինվորականների հետ հետախուզական տվյալների փոխանակման, խորհրդատվության տրամադրման առումով:
Ավելի վաղ Օսթինը հայտնել էր, որ ԱՄՆ-ը կպահպանի զգալի ռազմական ներկայությունը մերձավորարևելյան տարածաշրջանում և կկարողանա արագ մեծացնել այն, եթե դա անհրաժեշտ լինի: